Կրակել են Ստալին անունով քաղաքապետին
Մեքսիկայում անհայտ անձինք կրակել են Միչոական նահանգի Պարաչո քաղաքի քաղաքապետ Ստալին Սանչես Գոնսալեսին: Սպանության փաստով դատախազությունը հետաքննություն է սկսել: Այս պահին որոնում են հարձակվողին: «Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում այսօր առավոտյան կյանքից զրկված Պարաչոյի վարչակազմի ղեկավար Ստալին Սանչես Գոնսալեսի հարազատներին և ընկերներին»,- գրել է Նահանգապետ Սիլվանո Աուրեոլեսը իր թվիթերյան միկրոբլոգում Նահանգապետը իրավապահներին կարգադրել է շատ արագ գտնել մեղավորներին և հավաստիացրել, որ հանցագործությունն անպատիժ չի մնա:
