«Գազպրոմն» ակնկալիք ունի
TASS գործակալությունը «Գազպրոմի» ներկայացուցչի հղումով հայտնում է,որ «Գազպրոմը» հնարավոր է համարում, որ տարվա արդյունքներով դեպի Եվրոպա գազի արտահանման միջին գինը կարող է բարձրանալ՝ հասնելով 1000 խորանարդ մետրի դիմաց 200 դոլարի, հայտարարել է ընկերության խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը։ «Եթե նայեք սպոտային շուկային, ապա գինն արդեն բարձր է 200 դոլարից։ Մեր միջին հավասարակշռված գինը նույնպես կմոտենա այդ մակարդակին»,-ասել է ներկայացուցիչը: «Գների այն մակարդակը, որը ձևավորվել է հիմա 1000 խորանարդ մետրի դիմաց 200 դոլարի շրջանում, կխթանի ինչպես պահանջարկի աճը, այնպես էլ կապահովի մեր՝ ինչպես արդյունաբերական, այնպես էլ գազատրանսպորտային համակարգի արդյունավետ գործունեությունը»,-հավելել է Մեդվեդևը։
