Դպրոցը գնդակոծելու սպառնալիքների համար անչափահաս է ձերբակալվել/տեսանյութ/
Gazeta.ru-ն՝ հղում անելով NBC News-ին փոխանցում է ,որ Նյու Յորքում ձերբակալել են դեռահասի, որը խոստացել էր գնդակոծել իր ուսումնական հաստատությունը: Ֆյորելո Լա Գուարդիայի անվան արվեստի դպրոցի մասին է խոսքը: Ոստիկանությունը դպրոցի շեմին ձերբակալել է 17-ամյա Բենետա Լինային, ով իր մտադրության մասին գրել է ինստագրամի էջում: Դպրոցի աշխատակազմին հրապարակման մասին պատմել են աշակերտները:
