Նիկոլ Փաշինյանը միտումնավոր, թե ակամայից անտեսում է առանցքային իրավական փաստերն ու փաստաթղթերն

2024թ. փետրվարի 11-ին՝ բրիտանական The Telegraph թերթին տված հարցարույցի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է հետևյալը.
• «…Ալմա-Աթայի հռչակագրում արձանագրվում է, որ այդ հանրապետություններն (հռչակագիրը ստորագրած միութենական հանրապետությունները – Ս. Հ.-Ջ.) ընդունում են գոյություն ունեցող սահմանները, այսինքն՝ այդ պահին ինչ սահման գոյություն ուներ, նրանք այդ սահմանների անձեռնմխելիությունը ճանաչում են:»:
Մեջբերվածի առնչությամբ ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման համատեքստում հարկ է նշել հետևյալը.
ԽՍՀՄ 15 հանրապետություններից 11-ի ղեկավարները Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 1991թ. դեկտեմբերի 21-ին ստորագրելով Ալմա-Աթայի հռչակագիրը, մասնավորաբար, արձանագրել են. «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը,»:
Ի՞նչ է նշանակում «գոյություն ունեցող սահմաններ» ձևակերումը: Սա նշանակում է հռչակագրի ստորագրման պահին, այսինքն՝ 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ, գոյություն ունեցող սահմաններ: Իսկ որո՞նք էին Ադրբեջանի սահմանները 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ: Ադրբեջանի սահմանները 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության սահմաններն էին: Ինչո՞ւ, որովհետև ներկայիս Ադրբեջանը հանդիսանում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:
Բանն այն է, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին նույն մարմինն ընդունել է նաև «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:
Հիմնվելով «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքի վրա, մասնավորապես՝ 3-րդ հոդվածի վրա, որն ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք էր վերապահում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը, արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախությունը՝ վերականգնելով 1918-1920թթ. պետական անկախությունը, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում: Իսկ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքներով Արցախի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը:
Այսպիսով, Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին, այսինքն՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետությունը հանդիսացել է դե ֆակտո ավելի քան 3 ամսվա, իսկ դե յուրե 11 օրվա անկախ պետություն:
• «Խոսել Խորհրդային Միություն մտնելու պահին եղած տարածքների մասին, գիտեք՝ ես կարծում եմ, որ Խորհրդային Միության մաս կազմելու ժամանակաշրջանի վերաբերյալ քննարկումները տվյալ կոնտեքստում ընդհանրապես պատեհ չեն: Ինչո՞ւ, որովհետև արդեն իսկ ասել եմ, որ եռակողմ և քառակողմ ֆորմատով գրավոր կերպով արձանագրվել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:»:
Մեջբերվածից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցի կարգավորման ընթացքում միտումնավոր, թե ակամայից անտեսում է առանցքային իրավական փաստերն ու փաստաթղթերը: Փաստորեն, նման կերպ նա ցանկանում է հիշյալ հարցին տալ քաղաքական լուծում:
Եթե Նիկոլ Փաշինյանը հաշվի չի առնում, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1991թ. օգոստոսի 30-ին ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով և նույն թվականի հոկտեմբերի 18-ին նույն մարմնի կողմից ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտով ներկայիս Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, այսինքն՝ նաև Խորհրդային Ադրբեջանի սահմաններից և իրեն հռչակել է 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը, ապա դա նշանակում է, որ նա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հարցը ցանկանում է կարգավորել ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական ճանապարհով:
Մինչդեռ նման հարցի քիչ թե շատ երաշխավորված լուծմանը կարելի է հասնել ոչ թե քաղաքական, այլ՝ իրավական ճանապարհով: Քանզի քաղաքական ճանապարհը չի կարող երաշխավորել տվյալ հարցի շուտափույթ, արդար և տևական կարգավորում: Հարցի քաղաքական լուծման պարագայում օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանն ապագայում ավելի շատ է ունենալու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ռազմական ագրեսիա իրականացնելու հնարավորություններ:

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

դիտվել է 413 անգամ
Լրահոս
Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով Արմավիրի մարզպետի 30 հազոր դոլարանոց «Ռոլեքս» ժամացո՞ւյցն եք արտահանել Ինդոնեզիա․ Էդգար Ղազարյան (video) Ձեր ի՞նչ գործն ա էս հարցը․ Արթուր Խաչատրյանը հեգնեց (video) Կրեմլը ողջունել է Թրամփի կոչը Զենելսկուն «Էս զոհերը պետք էին, որ Մարիամիկը ձիուն պաչի, լեզուն դուրս քցի, ու․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Մակրոնը կմեկնի Իսպանիա Հարցիս կոնկրետ պատասխան տվեք․ Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց» (video) Առուշը միշտ էլ նիկոլական է եղել․ Նաիրա Զոհրաբյանը պատմություն պատմեց (video) Ֆինլանդիան միացել է միջուկային զսպման Ֆրանսիայի նախաձեռնությանը Ցույց տվեք ՀԱՊԿ-ի այլընտրանքը․ մենք էլ հարցեր ունենք․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ին (video) Խաղաղության կառուցումը պահանջում է պատասխանատու խոսք և գործողություններ. «Խաղաղության կամուրջ» Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ Կարապետյան (video) Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի «Տեղից սրանից հետո չխոսեք»․ Էդգար Ղազարյանի հարցից Ռուբեն Ռուբինյանը իրար խառնվեց (video) Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Հայկ Սարգսյան, դու Նիկոլի «մսաղացից» դուրս չես գալու․ ասեմ՝ ինչու․ Նաիրա Զոհրաբյան (video) Առիթից մի՛ օգտվեք ու ընդհատեք իմ խոսքը․ Քրիստինե Վարդանյանը՝ Ռուբինյանին (video) ՔՊ-ն Առուշին բանտով է սպառնացել․ Էդգար Ղազարյանը մանրամասնում է (video) Մոլորակների խոշորացման նախագիծ բերեք, Գարիկ Սարգսյանին էլ նշանակեք ղեկավար. Էդգար Ղազարյան (video) Ընդդիմադիր պատգամավորը չկարողացավ զսպել հուզմունքը․ «Ե՞րբ ադրբեջանցիները դուրս գալու Հայաստանից» (video) Արթուր Խաչատրյանը պոռթկաց (video) «Լեզուներդ կոխել եք համապատասխան տեղը, կզածնե՛ր»․ Հայկ Նահապետյանի կոպիտ խոսքը (video) Տիգրանաշեն գյուղը Հայաստանի տարածք է, թե ոչ․ Քրիստինե Վարդանյանի հարցի պատասխանին խառնվեց Ռուբինյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am