Դատավոր Գեղամ Մարգարյանը քաղաքացուն Lexus-ով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած տնօրենին 3 միլիոնով դատարանից ազատ արձակեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարդատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված Կոտայքի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ( նստավայրը՝ Աբովյան քաղաք), որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Խաչատուր Հակոբյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ և 244 հոդվածի /ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախուստի դիմելը/ հատկանիշներով: Դատավոր Գեղամ Մարգարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշում է մերժել քննիչի միջնորդությունը, փոխարենը՝ բավարարում է քաղաքացուն մահվան ելքով վրաերթի ենթարկած, նրան անօգնական թողած ու դեպքի վայրից փախուստի դիմած Խ. Հակոբյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի միջնորդությունը՝ նրան ազատ թողնելով 3 մլն դրամ գրավի դիմաց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Հակոբյանը աշխատում է որպես «Խաչատուր Հակոբյան» ԱՁ-ի տնօրեն, ով իր հոր՝ 59-ամյա Ռուբեն Հակոբյանի հետ հիմնականում սպասարկում են ոստիկաններին և դատավորներին՝ նրանց համար կարելով հագուստներ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հանցագործությունը բացահայտվել է հսկայածավալ քննչական գործողությունների արդյունքում: Կոտայքի մարզի քննիչներն ու Աբովյանի քննչական բաժնի քննիչները, մարզի քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի, ՀԿԳ ավագ քննիչ Ս. Սեդրակյանի, նույն բաժնի ավագ քննիչներ՝ Տիգրան Բաղյանի, Արման Գրիգորյանի կողմից կատարվել են հսկայածավալ գորոծողություններ, որպեսզի հանցագործությունը բացահայտվի և հանցագործի մտքով չանցնի, որ քննիչները կարող են իր նվագի տակ պարել, ինչի համար էլ վրաերթի օրը Ռ. Հակոբյանն էր ներկայացել Ոստիկանություն և սկսել էր քննիչներին «Գյուլնազ տատու հեքիաթները» պատմել՝ մտածելով, որ «իր կարած վերմակը» քննիչները որպես հիմք կընդունեն ու «կքաշեն քրեական գործի վրա», մինչդեռ դերձակ Ռուբենը մոռացել էր իր մատին մատնոց դնել ու քննիչների ճիշտ գործողությունների արդյուքնում ծակոցները ստացավ իրական կասկածյալը, մինչդեռ դատավոր Գ. Մարգարյանը գերադասեց կիրառել գրավը: Դատարանի մոտ հավաքվածներն էլ, իմանալով, թե ինչ վճիռ է կայացրել դատավորը ասում էին. «Նա երևի դերձակի ազդեցության տակ է, ուզում է գործը կարի կասկածյալի սրտով»: Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր տեսանյութ, որով տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է հոկտեմբերի 1-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ «Տաշիր պիցցա»-ի հարևանությամբ, տեղի ունեցել մահվան ելքով վրաերթը։ Տեսախցիկի կողմից արձանագրված տեսանյութում հստակ երևում էր, որ հետիոտնը, ով տեղում մահացել էր, փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, երբ Lexus մակնիշի 10 CZ 010 համարանիշի ավտոմեքենան մեծ արագությամբ վրաերթի էր ենթարկում նրան ու մոտ 55 մետր առաջ ընթանալով՝ զոհին տանում, որից հետո մահացածին թողնելով անօգնական՝ Lexus-ի վարորդը դիմել էր փախուստի։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Կասկածյալ, ԱՁ-ի տնօրեն՝ 30-ամյա Խաչատուր Հակոբյանն է Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ Իրանի փոխարտգործնախարար Պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ Թերացողներին հեռացրել է ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին Հիմա ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում. Էրդողան Բուժաշխատողները ֆլեշմոբ են սկսել՝ ի պատասխան Առողջապահության նախարարության խոսնակի հայտարարության Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար «Հայաստանը կանգնած է ազգային աղետի սպառնալիքի առաջ»․ Արա Աբրահամյան Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Հայաստանի իշխանությունները կարող էին եվրոպացիներից խնդրել ոստիկանական ուժեր՝ ընդդիմադիրների գրասենյակները շրջափակելու համար. Մանուկյան Ռուս-վրացական սահմանին մոտ 2000 բեռնատար է մնացել․ «Ինտերֆաքս» Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «ՎԱԶ 2104»-ը և «ՎԱԶ 21099»-ը․ կան վիրшվորներ Դատախազը դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Կատարվել է Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի հnւղարկավորության արարողությունը. Մայր Աթոռ ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ». Ազատություն Եթե ԱՄՆ-ը խաղաղություն է ուզում, ապա պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի, այլ ոչ թե Ուկրաինայի վրա. Կալլաս
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am