Ով է գրականության գծով Նոբելյան մրցանակակիրը
Գրող Կադձուո Իսիգուրոն՝Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի՝ 2017 գրականության գծով Նոբելյան մրցանակակիրն է:Նա ծնվել է 1954 թվականին Նագասակի քաղաքում: Հինգ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Անգլիա: 1978 թվականին բակալավրի կոչում է ստացել Քենթի համալսարանում: Սկսել է գրել 1981 թվականից: Հայտնի են նրա` «Երբ մենք որբ էինք», «Այնտեղ, որտեղ ծխի մեջ բլուրներն են», «Մի հեռացիր ինձանից» գործերը: «Օրվա մնացորդը» վեպի հիման վրա նաեւ ֆիլմ է նկարահանվել: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դափնեկիրը եղել է Բոբ Դիլանը:
