Էրդողանը՝ներ ընկերական միջավայրում
Anadolu գործակալությունը հայտնում է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դեմ է Վենեսուելայի վրա արտաքին ճնշումներին և պատրաստ է ցանկացած աջակցությունը ցուցաբերել այդ երկրին,հայտարարել է Էրդողանը Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս մադուրոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Սխալ է երբ միջամտում են որևէ երկրի ներքին գործերին, և այդ սկզբունքը ընկած է իր դիվանագիտության և արտաքին քաղաքականության հիմքում:Թուրքիան համոզված է, որ ավելի մեծ ուժ քան ժողովրդի կամքն է, չկա, իսկ արտաքին միջամտությունը շատ դեպքերում ավելի է խորացնում ծագող հակամարտությունները:Վենեսուելայի վերջին խնդիրները կկարգավորվեն խաղաղության, երկխոսության և հաշտության մթնոլորտում»,- ասել է Էրդողանը: Կողմերը 5 համաձայնագիր են ստորագրել:
