8 հազար երեխա.հակամարտություններից զոհվածների թիվը
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի նոր զեկույցում ասված է,որ անցած տարի հակամարտություններից զոհվել կամ վիրավորվել է 8 հազար երեխա։ Նա ուշադրություն է հրավիրել երեխաների նկատմամբ լրջագույն հանցագործությունների վրա եւ կոչ արել ակտիվացնել պայքարը անպատժելիության դեմ։ «Գլխավոր քարտուղարը ցնցված է, որ 2016 թվականին հակամարտությունների հետեւանքով սպանվել կամ հաշմանդամ է դարձել 8 հազար երեխա:Դատապարտում ենք երեխաների, դպրոցների եւ հիվանդանոցների վրա հարձակումները, նաեւ երեխաների նկատմամբ սեռական բռնությունները»,- ասվում է զեկույցում։
