Սաուդյան Արաբիային 15 մլրդ դոլարի ПРО THAAD համակարգի վաճառքին ԱՄՆ հավանություն է տվել
Reuters-ը՝ վկայակոչելով Պենտագոնին հայտնում է,որ ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային մոտ 15 միլիարդ դոլարի THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի վաճառքին: Առաջարկվող վաճառքը «կնպաստի ԱՄՆ արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության նպատակներին՝ բարեկամ երկրների անվտանգությունը բարելավելով» եւ չի փոխի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը:
