Պետբյուջեի հաշվին իր համագյուղացիներից ում եւ որքան է «աջակցել» Տավուշի մարզպետը. ցանկ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 4-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բավականին ուշագրավ հարցով կառավարությանը դիմեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը: Տավուշցի պատգամավորը, ըստ էության, մարզի տարբեր համայնքների նկատմամբ խտրական վերաբերմունքի համար մեղադրեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Սուրեն Մանուկյանի խոսքով՝ բնակիչների մտահոգությունից հետո իրենք ուսումնասիրել են եւ պարզել, որ միջպետական ճանապարհին գտնվող Կողբ համայնքին, մարզպետի որոշմամբ՝ սոցիալապես անապահովների օգնության ֆոնդից 2016թ. ուղղվել է 3 930 000 դրամ: Շեշտելով, որ Կողբը մարզպետ Աբովյանի հայրենի գյուղն է, Սուրեն Մանուկյանը համեմատեց մարզի այլ բնակավայրերին նույն նպատակով հատկացված գումարների չափի հետ: Պատկերը, ինչ խոսք, ավելի քան խոսող էր: Պատգամավորը շեշտեց, Արծվաբերդին հատկացվել է ընդամենը 20 000 դրամ՝ նույն ֆոնդից, այն դեպքում, երբ բնակչության թիվը Կողբի հետ նույնն է: «Նույն տրամաբանությամբ է հատկացվել նաեւ մարզի սահմանամերձ համայնքներին՝ Այգեպարին 150 000 դրամ է հատկացվել, Չինարիին՝ 200 000, Մովսեսին՝ 250 000, Այգեձորին՝ 60 000: Ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ են գործում նման դեպքերում, երբ ակնհայտ է, որ մարզպետի կողմից խտրական վերաբերմունք կա մարզի տարբեր համայնքների նկատմամբ»,- հայտարարեց Սուրեն Մանուկյանը: Այս կապակցությամբ՝ բավականին ուշագրավ ցուցակ է հայտնվել armtimes.com-ի տրամադրության տակ: Ցուցակում անուն-ազգանուններով նշված են այն «երջանիկ» կողբեցիները, ովքեր սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացվող միանվագ դրամական օգնություն են ստացել, կա նաեւ նրանց ստացած գումարների չափը: Գրիգորյան Կարեն Մարտինի՝ 30 հազար դրամ Սիմոնյան Արմեն Բաղիշի՝ 50 հազար դրամ Աբովյան Աստղիկ Ռեմիկի՝ 20 հազար դրամ Սեփխանյան Քրիստինե Վաղարշակի՝ 30 հազար դրամ Ազատյան Նարեկ Հարությունի՝ 70 հազար դրամ Աղաբաբյան Ասլան Սերժիկի՝ 80 հազար դրամ Ազատյան Լիդա Շամիրի՝ 80 հազար դրամ Հակոբյան Վերգինե Սերժիկի՝ 80 հազար դրամ Զաքարյան Անուշ Վաչագանի՝ 120 հազար դրամ Հախվերդյան Արման Գագիկի՝ 100 հազար դրամ Սիմոնյան Վոլոդյա Արամայիսի՝ 100 հազար դրամ Անանյան Լիանա Նորիկի՝ 100 հազար դրամ Գրիգորյան Կարեն Մարտինի՝ 70 հազար դրամ (երկրորդ անգամ է անունը նշվում) Անանյան Վերգուշ Լեւոնի՝ 100 հազար դրամ Փաշիկյան Անահիտ Համբարձումի՝ 100 հազար դրամ Ջիլավյան Կեկել Արտեմի՝ 100 հազար դրամ Ազատյան Գրիշա Գուրգենի՝ 100 հազար դրամ Ղազինյան Սեյրան Ժորայի՝ 100 հազար դրամ Բարսեղյան Մարգո Արամայիսի՝ 100 հազար դրամ Մամյան Սեդա Սերյոժայի՝ 30 հազար դրամ Աբովյան Մանիշակ Տիգրանի՝ 70 հազար դրամ Թամազյան Ծովիկ Հրանտի՝ 100 հազար դրամ Ջիլավյան Սասուն Լադիկի՝ 100 հազար դրամ Զուրաբյան Կարեն Վաչագանի՝ 150 հազար դրամ Ղարագյոզյան Ժաննա Համլետի՝ 20 հազար դրամ Աբազյան Սոնա Սուրենի՝ 30 հազար դրամ Բարսեղյան Սամվել Լադիկի՝ 80 հազար դրամ Անանյան Մարինե Լեւոնի՝ 80 հազար դրամ Ազատյան Ասյա Հրանտի՝ 100 հազար դրամ Աբովյան Գոհար Վարդանի՝ 100 հազար դրամ Ալեքսանյան Հայկանուշ Հրանտի՝ 60 հազար դրամ Ղարագյոզյան Հասմիկ Սանդրիկի՝ 70 հազար դրամ Անանյան Վարդանուշ Լեւոնի՝ 100 հազար դրամ Պետրոսյան Արեւիկ Սարգսի՝ 100 հազար դրամ Բարսեղյան Կարեն Ռաֆիկի՝ 150 հազար դրամ Բաբայան Անահիտ Բենիկի՝ 70 հազար դրամ Ազատյան Անուշ Աբետնակի՝ 70 հազար դրամ Սարուխանյան Սաթնիկ Լեւոնի՝ 80 հազար դրամ Հարությունյան Սերիկ Բաղաշի՝ 70 հազար դրամ Երկնափեշյան Մարինե Աշոտի՝ 80 հազար դրամ Քոչարյան Սերյոժա Գառնիկի՝ 80 հազար դրամ Խասիկյան Քորփինա Աշոտի՝ 70 հազար դրամ Ղարախանյան Վիոլետա Աղասու՝ 50 հազար դրամ Անանյան Գոհար Լեւոնի՝ 30 հազար դրամ Անանյան Լեւոն Սարգսի՝ 30 հազար դրամ Մարգարյան Արմինե Բորիսի՝ 30 հազար դրամ Բարսեղյան Քնարիկ Բագրատի՝ 70 հազար դրամ Նասիբյան Սուրեն Լադիկի՝ 80 հազար դրամ Ղարախանյան Հերմինե Շահոյի՝ 80 հազար դրամ Ավագյան Արման Տիգրանի՝ 100 հազար դրամ Խոջայան Արսեն Գիգոլի՝ 100 հազար դրամ: Այս տվյալները, ի դեպ, կարելի է գտնել նաեւ Տավուշի մարզպետարանի կայքում՝ մարզպետի որոշումներից ծաղկաքաղ անելու միջոցով: Ընդհանուր առմամբ՝ Կողբ գյուղից սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացվող միանվագ դրամական օգնություն են ստացել բավականին շատ մարդիկ՝ ընդհանուրը 3 միլիոն 930 հազար դրամի չափով: Ուշադրություն դարձրեցինք նաեւ այս գյուղերի աշխարհագրական դիրքերին: Կողբը Վրաստանի սահմանից ընդամենը 20 կիլոմետր է հեռու՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտիկ չէ, մայրուղուն կից է, մաքսատունը մոտ է, հետեւաբար՝ նաեւ աշխատանք ունեցողներ շատ ունի: Իսկ օրինակ Արծվաբերդը, Այգեձորը, Չինարիին, Մովսեսը, Այգեպարը սահմանապահ համայնքներ են՝ երբեմն հակառակորդի դիրքերից հեռավորությունը 350-650 մետր է: Ու պարզվում է՝ այստեղ կա՛մ անապահով չկա, կա՛մ սոցիալական աջակցություն չեն խնդրում մարզպետից, կա՛մ էլ մարզպետին ավելի շատ իր հայրենի գյուղն ու գյուղացիներն են հետաքրքրում: Այսինքն՝ Տավուշի մարզպետն ուզած-չուզած պետք է հանդես գա այս հարցի վերաբերյալ պարզաբանմամբ: Այդ ժամանակ, հավանաբար, կիմանանք, թե «էս ինչ հաշիվ է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ Իրանի փոխարտգործնախարար Պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ Թերացողներին հեռացրել է ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին Հիմա ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում. Էրդողան Բուժաշխատողները ֆլեշմոբ են սկսել՝ ի պատասխան Առողջապահության նախարարության խոսնակի հայտարարության Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար «Հայաստանը կանգնած է ազգային աղետի սպառնալիքի առաջ»․ Արա Աբրահամյան Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Հայաստանի իշխանությունները կարող էին եվրոպացիներից խնդրել ոստիկանական ուժեր՝ ընդդիմադիրների գրասենյակները շրջափակելու համար. Մանուկյան Ռուս-վրացական սահմանին մոտ 2000 բեռնատար է մնացել․ «Ինտերֆաքս» Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «ՎԱԶ 2104»-ը և «ՎԱԶ 21099»-ը․ կան վիրшվորներ Դատախազը դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Կատարվել է Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի հnւղարկավորության արարողությունը. Մայր Աթոռ ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ». Ազատություն Եթե ԱՄՆ-ը խաղաղություն է ուզում, ապա պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի, այլ ոչ թե Ուկրաինայի վրա. Կալլաս
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am