Հոր վրայից հանել են մեղադրանքը, երբ որդին խոստովանել է քրոջ սպանությունը
WP-ն հաղորդում է,որ Թեխասում ողբերգությանը հաջորդած ընթացքում աննախադեպ շրջադարձ է տեղի ունեցել:Տարիներ անց հոր վրայից հանել են երկու տարեկան դստեր սպանության մեղադրանքը, երբ նրա 7-ամյա որդին խոստովանել է, որ ինքն է խեղդել երեխային: Ողբերգությունը տեղի է ունեցել 2015 թվականին։ Էնթոնի Մայքլ Սանդերսը դստերը մեռած էր հայտնաբերել, երբ որդին հայտնել էր, թե չի կարողանում արթնացնել քրոջը։ Մեկ տարի անց ոստիկանությունը Սանդերսին սպանության մեղադրանք էր առաջադրել։ Սակայն վերջերս որդին մորը խոստովանել է, որ ինքն է մեղավոր երեխայի մահվան մեջ, բարձով պատահաբար է խղդել է նրան։ Տղան ասել է, թե վախենում էր խոստովանել, քանի որ «խնդիրներ կունենար»։
