Ագնեսա Խամոյանը «նեղը գցեց» ԲԴԽ անդամի թեկնածուին․ միացավ Ալեն Սիմոնյանը (video)

Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի համար քննարկում է Կարեն Թումանյանի թեկնածության հարցը:
Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետարքրքվեց, թե ի՞նչ հիմքով է Թումանյանն ազատվել զինվորական ծառայությունից, ե՞րբ է ամուսնացել ու քանի՞ տարեկան են իր երեխաները:

Թումանյանն էլ ասաց, թե վերջին անգամ է պատասխանում այդ հարցին` զինվորական ծառայությունից ազատվել է օրենքի հիման վրա:
«Ես վեց անգամ բարեվարքության քննություն եմ անցել ու վեց անգամ էլ ստացել եմ դրական եզրակացություն»,- ասաց նա:

Խամոյանը պնդեց` շատ հստակ հարց է տալիս, սպասում է պատասխաններին:
«Դուք մամուլին ասել եք, որ ամուսնացել եք 2012 թվականին, դրա համար հարցրեցի ձեր երեխաների տարիքը, ո՞նց է ստացվում, որ դուք 2012-ին ամուսնացել եք, բայց 1994 թվականին 2 ու ավելի երեխա ունենալու հանգամանքով պայմանավորված՝ ազատվել եք զինծառայությունից»,- նշեց Խամոյանը:

Թումանյանն էլ հայտարարեց, թե Ագնեսա Խամոյանը, երբ իրեն հարց է տալիս, պետք է նկատի ունենա, որ իրավաբանի է հարց տալիս:
«Զգույշ վերաբերվեք»,- ասաց նա:

Միջամտեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Ի՞նչ է նշանակում սովորեք իրար բաներ ասել, որպես ԱԺ նախագահ ուզում եմ հասկանալ` ի՞նչ նկատի ունեք»:

«Հարգելի՛ նախագահող,- ուզում էր արձագանքել Թումանյանը, երբ Սիմոնյանը կրկին միջամտեց,- Ես նախագահողը չեմ, հարգելի՛ իրավաբան, ես նախագահն եմ, շարունակեք»:

«Ես նկատի ունեմ, որ բառերը, որ արտահայտվում են, կարող են լինել քրեորեն հետապնդելի արարքի մաս, օրինակ` խուսափել զինծառայությունից, ես չեմ խուսափել»,- ասաց Թումանյանը:

դիտվել է 519 անգամ
Լրահոս
Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ Սրբազան Ադրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ ԱԱԾ-ն ասում է հանգիստ եղեք, մենք երկու օր առաջ էինք իմացել, որ այսպիսի բան կարող է լինել. Վարդանյան Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրակել է՝ երեք երեխաների ներկայությամբ. «Ազատություն»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am