Ինչպես է նշելու իր ծննդյան տարեդարձը Պուտինը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինի ծննդյան տարեդարձը վաղն է՝ հոկտեմբերի 7-ին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Պեսկովի խոսքով՝ Պուտինի մոտ ծրագրված է հեռախոսազանգերի «մի ամբողջ շարք», իսկ ցերեկը՝ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն: Պեսկովը հիշեցրել է, որ ավելի հաճախ ՌԴ նախագահը ծննդյան տարեդարձը նշում է մտերիմների հետ:
