Կալանավորվածը ԱՄՆ հյուպատոսարանի պաշտոնական աշխատակից չէ. Թուրքիա
Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ԱԳՆ խոսնակ Հյուսեյին Մյուֆթուօղլուն հայտարարել է, որ կալանավորված Մեթին Թոփուզը ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի պաշտոնական աշխատակիցը չէ։ Թոփուզը գրանցված չէ հյուպատոսարանի անձնակազմի պաշտոնական ցանկում և չունի դիվանագիտական կամ հյուպատոսական անձեռնմխելիություն,ասել է նա: Նախօրեին լրտեսության մեջ կասկածանքով բերման ենթարկված Մեթին Թոփուզը նախ հարցաքննվել, ապա կալանավորվել էր։ Նա մեղադրվում է գյուլենական գործիչների հետ կապի մեջ։ Թոփուզին մեղադրանք է առաջադրվել «Քաղաքական կամ ռազմական լրտեսության նպատակով երկրի անվտանգությանը, ներքին կամ արտաքին քաղաքական շահերին վերաբերող գաղտնի տեղեկություններ տրամադրելու» ինչպես նաև «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ» հոդվածների հատկանիշներով:
