Բնականաբար պատիժներ պիտի լինեն. Գալուստ Սահակյանը՝թանկացումների մասին
«Թանկացումները վատ պրոցես են ու կապված են մեր երկրի տնտեսական վիճակի հետ: Մենք պետք է որոշակի մեխանիզմներ ստեղծենք ու հասկանանք, թե թանկացումներն ինչի հետ են կապված: Եթե արգելված թանկացումներ են, բնականաբար, պատիժներ պիտի լինեն»,- այս կերպ արձագանքեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ արձագանքելով հանրապետությունում վերջերս գրանցված գնաճին: «Չի կարելի թանկացումներն ու էժանացումը կապել տնտեսության հիմնական ծրագրերի հետ: Ամբողջ աշխարհում էլ թանկացումներ տեղի են ունենում: Նայած որ ապրանքների մասին ենք խոսում: Թանկացումը կապված է նրա հետ, որ այդ ապրանքից գոյացումը քիչ է, կամ էլ ժամանակն այնպիսին է, որ այդ ապրանքը թանկանում է: Կարող է այդ ապրանքը երկու-երեք ամիս հետո էժանանալ»,- հավելեց Սահակյանը:
