Արթուր Բաղդասարյանը լավ հարաբերություններ ունի Արա Աբրահամյանի հետ
« «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի հետ : Նրանք ունեցել են ու հիմա էլ ունեն լավ հարաբերություններ: Իսկ Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու կամ չմասնակցելու մասին Արա Աբրահամյանի որոշումը՝ նրա անձնական որոշումն է լինելու »,- ԱԺ ճեպազրույցներում հայտնել է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը : Իսկ ՕԵ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի խոսքով, «Հայկական վերածունդ» կուսակցության ստեղծվելը մեծ աշխատանքի արդյունք է, երբ տասնյակ հասարակական կազմակերպություններ ու ուժեր կամավոր հիմունքներով միավորվել են հանուն ընդհանուր նպատակների ՝ մի կողմ դնելով իրենց անձնական շահերւ: «Սա փոփոխությունների քամին է: Իսկ ժամանակին փչող քամին միայն կթարմացնի ծառը ու նրան ուժ կհաղորդի»,- պատկերավոր կերպով իր միտքն ամփոփել է Մարգարյանը:
