Պետության քանդում՝«պետություն կառուցելու» անվան տակ

«Փաստ» օրաթերթը գրում է. Արցախյան պատերազմից հետո անցած ժամանակահատվածում տեսնում ենք, որ հակառակորդը, ինչպես քաղաքագետներն են ասում, «սալ յամի կտրելու տակտիկայով» է աշխատում, ինչի արդյունքում քիչ-քիչ, կտոր առ կտոր կտրում, տանում է։ Երբ կնքվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Ադրբեջանն ահռելի տարածքներ բռնազավթեց Արցախից, բայց համաձայնեց Արցախի գոյությանը խաղաղապահների վերահսկողության ներքո։ Ընդ որում, Լաչինի միջանցքը պետք է անխափան գործեր։ Ու թվում էր, թե գոնե մի որոշ ժամանակ կարելի է ակնկալել լարվածության թուլացում, բայց ժամանակի ընթացքում Ադրբեջանն սկսեց փուլ առ փուլ նոր տարածքներ բռնազավթել թե՛ Արցախից և թե՛ Հայաստանից։ Ու սա այն պարագայում, երբ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը նախատեսում էր, որ կողմերի զինված ուժերը պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ տվյալ պահին կանգնած են։

Այդպես Ադրբեջանը շարունակեց տարբեր պարբերականությամբ առաջխաղացումը՝ գրավելով Հին Թաղերը, Խծաբերդը, Փառուխը։ Ապա ադրբեջանական կողմն անցավ Լաչինի միջանցքի փակմանն ու Արցախի շրջափակմանը, իսկ որոշ ժամանակ անց էլ ձեռնամուխ եղավ Արցախի հայաթափմանը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո դժվար էր հավատալ, որ Արցախը կարող է ամբողջովին հայաթափվել։ Բայց Ադրբեջանին հաջողվեց աստիճանաբար հասնել այդ կետին, ինչը տեղի էր ունենում հայկական կողմից Բաքվի կատարած քայլերի լեգիտիմացմամբ։ Ադրբեջանը ճնշում էր գործադրում Հայաստանի ներկայիս ղեկավարության վրա, ապա իր ուզածին հասնելուց հետո հիմնվում նրանց կատարած զիջումների վրա։
Օրինակ՝ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ Պրահայում էլ համատեղ հայտարարություն ընդունվեց, որում նշվում էր, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն իսկույն արագ գործողությունների անցավ։ Ու այս պարագայում փոքրանում էր նաև միջազգային դերակատարների միջամտության հնարավորությունը, քանի որ Ադրբեջանն արդարացնում էր իր գործողությունները՝ հայտարարելով, թե՝ տեսեք, անգամ Հայաստանն է ճանաչել Արցախը մեր կազմում։ Եվ Արցախի պետականությունը ոչնչացնելուց հետո Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ձեռնամուխ է լինում արդեն Հայաստանի պետականության թուլացման գործին։ Երբ Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններում բացահայտ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, այս պարագայում անլուրջ է խոսել մի այնպիսի խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, որը գործնականում խաղաղություն, կայունություն և բարգավաճում կապահովի։
Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս, որ ոչ միայն կանգնելու նպատակ չունի, այլև ագրեսիայից առաջ փորձում է նախ՝ ներսից քայքայել հայկական պետականությունը և բարոյալքել հասարակությանը, որպեսզի ավելի անկաշկանդ գործի։ Հակառակորդը Հայաստանի դիմադրողականությունը թուլացնելու խնդիրներ է դնում ՀՀ ղեկավարության առջև, իսկ ՀՀ իշխանություններն էլ մեծ հոժարությամբ պատրաստակամ են ծառայել այդ գործին։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո հիմա էլ հերթը հասել է նրան, որ Ալիևը բացահայտ հայտարարում է, թե ժամանակն է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը։ Ենթադրենք, թե Հայաստանը փոխեց իր Սահմանադրությունն, ի վերջո, խաղաղություն կհաստատվի՞։ Պարզ է, որ ոչ։ Դրան հետևելու են նոր պահանջներ, թե մյուս օրենքները փոխեք, այս փոխեք, այն փոխեք և այլն։ Կարող են պահանջներ դրվել, օրինակ՝ հրաժարվել մեր պատմական արմատներից, ունեցած ժառանգությունից ու ջնջել անցյալի հիշողությունը։ Չնայած այդ ուղղությամբ քայլեր արդեն արվում են գործող իշխանությունների կողմից:

Պարզ է՝ երբ հայկական կողմը լուռ կատարում է Ադրբեջանի պահանջները, դա ուղղակի հնարավորություն է տալիս հակառակորդին անդադար նոր պահանջներ առաջ քաշել։ Արդեն իսկ նկատելի են նոր պահանջների նախանշանները։ Ալիևն աստիճանաբար զարգացնում է այն թեման, որ թույլ չեն տալու Հայաստանի բանակը հզորանա։ Իսկ սա նշանակում է, որ ինչ-որ մի պահի Բաքվից կարող է պարտադրեն, թե Հայաստանին բանակ պետք չէ, պարեկներով բավարարվեք։ Հաջորդ հարվածները կարող են հասցվել մեր եկեղեցուն, քանի որ Ադրբեջանում Հայ առաքելական եկեղեցին դիտարկում են որպես ռևանշիստական կառույց։ Դե, փաստորեն ոչ միայն Ադրբեջանում. Հայաստանի իշխանություններն առանց այդ էլ պակաս հարձակումներ չեն գործում եկեղեցու դեմ:

Իսկ վերջնարդյունքն այն կլինի, որ Հայաստանը ներսից թուլացնելուց ու քայքայելուց հետո հակառակորդը կանցնի հերթական ագրեսիայի իրականացմանը։ Զարմանալին այն է, որ ՀՀ իշխանություններն ամբողջովին լծվել են հակառակորդի պահանջներն իրագործելու գործին ու փորձում են ցույց տալ, թե այդ կերպ պետություն են կառուցում։ Այնինչ, իրենք դրանով դնում են պետության քանդման հիմքերը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 231 անգամ
Լրահոս
Հայ դատը խորը մտահոգություն է հայտնում գագաթնաժողովի քննարկումներից Արցախի բացակայության վերաբերյալ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ 2 տղամարդու կողմից ենթարկվել է սեռական բռնության ՀՀ արժանապատիվ քաղաքացի Կոստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ․ Ռուբեն Մելիքյան Կոչ ենք անում Եվրահանձնաժողովին պատժել Ադրբեջանին իր հանցանքների համար և դիմել կոնկրետ քայլերի Ահաբեկված լսում էի՝ ինչ խոստացավ Փաշինյանը Ալիևին․ Ռոբերտ Ամստերդամ (video) #ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի փաստաբան՝ Ռոբերտ Ամստերդամի հրատապ ասուլիսը (video) Փաշինյանն ինչի՞ մասին էր ասում,մի հատ ասեք՝ էդ ո՞վքեր են էդ մաֆիոզները․Խաչատրյանը՝ գլխավոր դատախազին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը ռուսներին դարձրեց ոխերիմ թշնամի․ հիմա կասեմ՝ արձագանքը»․ Հրանտ Բագրատյան (video) Մակրոնի վրեժը Պուտինից․ հիմա ինչ հանձնեցին․ Արթուր Խաչիկյան (video) Գիտեք ձեր գլխի գալիքը, գիտեք՝ ինչ է լինելու, դրա համար չեք սպասում. Արծվիկ Մինասյան (video) «Մեզ հարվածելու են, մեր ձեռքերը կապելու են, սրանց պատասխանը պիտի հունիսի 7-ին տանք»․ Արշակ Զաքարյան (video) ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ․ «Նարեկ Կարապետյանը փաստերով մերկացնում է նիկոլական կեղտոտ ստերը» (video) Աննա Վարդապետյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները մասսայաբար լքեցին դահլիճը (video) «Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել. «Հրապարակ օրաթերթ» Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am