Ռադան ընդունել է Դոնբասի վերաինտեգրման նախագահական օրինագիծը
233 ձայնով Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում ժամանակավորապես բռնազավթված տարածքների նկատմամբ Ուկրաինայի պետական ինքնիշխանության ապահովմանն ուղղված պետական քաղաքականության առանձնահատկությունների մասին» օրինագծին: Այն Գերագույն ռադայում գրանցվել էր հանրապետության նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից: իեւի վերահսկողության տակ չգտնվող Դոնբասի շրջանները ներկայացվում են որպես «ժամանակավորապես բռնազավթված տարածքներ», Ռուսաստանի գործողությունները որակում են որպես «ագրեսիա Ուկրաինայի դեմ», իսկ նախագահին իրավունք է ընձեռվում զինված ուժերն օգտագործել երկրի արեւելքի տարածքներն ազատագրելու համար: Դրանում նաեւ կատարվել է ուղղում, որը տեքստից բացառում է հղումը Մինսկի համաձայնություններին:
