Սամվել Ալեքսանյանը զայրացած հրեց լրագրողին ու գցեց նրա տեխնիկան (տեսանյութ)
ԱԺ-ում լրագրողները փորձեցին ՀՀԿ-ական պատգամավոր,գործարար Սամվել Ալեքսանյանից ճշտել` ինչով է պայմանավորված մթերքների գնաճը: «Ես բիզնեսով չեմ զբաղվում»,- շտապեց արձագանքեել նա: Ինչով է պայմանավորված առաջին սպառման մթերքների գների աճը «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում: Այստեղ օրինակ՝ տավարի մեկ կիլոգրամ միսն արժե 2790 դրամ, ոչխարի միսը՝ 3190, խոզի միսը՝ 3900 դրամ, նա նորից կրկնեց. «Ես բիզնեսով չեմ զբաղվում»: Որպես քաղաքացի, պատգամավոր նրան չե՞ն անհանգստացնում թանկացումները, հարցրեց լրագրողներից մեկը, նա արձագանքեց. «Ամեն ինչն էլ անհանգստացնում ա:Ա, լավ վերջացրեք»: Սամվել Ալեքսանյանին վերջնականապես հունից հանեց «Հայկական ժամանակի» թղթակից Նարեկ Կիրակոսյանի հարցը, որն ընդհանուր շուկայի վերաբերյալ էր: Պատգամավորը հրեց Նարեկին, որի հետևանքով նրա ֆոտոխցկին ընկավ:
