Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Համատեղ հայտարարություն

Վրաստանի պատրիարքարանի եւ Վիրահայոց թեմի համատեղ հայտարարությունը Գումբուրդոյի միջադեպի վերաբերյալ: «Սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղում տեղի ունեցած փաստի վերաբերյալ միասնական դիմում (հոկտեմբերի 5, 2017 թ) Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի 10-րդ դարի վանքի բակում սույն թվականի սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել պատահար, տեղի բնակչության մի խմբի եւ օրինապահների միջեւ: Խնդիրը ծագել է, երբ առանց նախնական համաձայնության բնակիչները փորձել են վանքի բակում հայկական ավանդական քարե խաչ, խաչքար տեղադրել. Այստեղ 2015 թվականից ի վեր Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունն իրականացնում է վերականգնման աշխատանքներ: Պեղումների ժամանակ այլ արտեֆակտների հետ մեկտեղ վանքի բակում հայտնաբերվել են գերեզմաններ եւ մահացածների մնացորդներ, որոնք ժամանակավորապես տեղափոխվել են այլ վայր, որտեղ էլ բնակիչները ցանկացել են խաչքար տեղադրել: Թյուրըմբռնում է առաջացրել նաեւ վանքի ծագման հետ կապված տարածված ապատեղեկատվությունը: Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը հաստատում է, որ վանքի հետ կապված նկրտուներ չունի եւ վանքը վրացական է համարում: Նախնիների գերեզմանները հարգելը վիճելի չէ, սակայն պետք է հաշվի առնել, որ հարյուրամյակների ընթացքում վանքի բակում թեվրացիներ, թե հայեր, եւ թե այլ ազգությունների ներկայացուցիչներ են հուղարկավորվել եւ նրանց հարգելը մեր բոլորի պարտքն է: Նշված հարցի վերաբերյալ ս.թ. հոկտեմբերի 5-ին Վրաստանի պատրիարքարանում տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի համապատասխան հաստատությունների, Վրաստանի առաքելական-ուղղափառ եկեղեցու եւ հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի ներկայացուցիչների միջեւ: Հանդիպման մասնակիցները հաստատել են հետագայում նիստերի ընթացքում քննարկման եւ փոխհամաձայնեցմամբ որոշում կայացնելու պատրաստակամություն, ստեղծված թեմաների շուրջ, որոնք իրավական եւ կրոնական բովանդակությունից բացի բարոյական նշանակություն էլ ունեն եւ իրավիճակի խաղաղ կարգավորման օրինակ կդառնան: Բոլորին կոչ ենք անում. Ցանկացած տիպի բռնությունն անընդունելի է, սադրանքը, անթույլատրելի: Պաշտպանենք հազարամյակների ընթացքում կազմավորված վրաց-հայկական բարեկամությունը, ցուցաբերենք համերաշխություն եւ առաջացած խնդիրները լուծենք օրենքի եւ քրիստոնեական սիրո ճանապարհով»: Վրաստանի առաքելական ուղղափառ եկեղեցի Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմ Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարություն Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության պետական ​​գրասենյակ

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ Իրանի փոխարտգործնախարար Պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ Թերացողներին հեռացրել է ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին Հիմա ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում. Էրդողան Բուժաշխատողները ֆլեշմոբ են սկսել՝ ի պատասխան Առողջապահության նախարարության խոսնակի հայտարարության Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար «Հայաստանը կանգնած է ազգային աղետի սպառնալիքի առաջ»․ Արա Աբրահամյան Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Հայաստանի իշխանությունները կարող էին եվրոպացիներից խնդրել ոստիկանական ուժեր՝ ընդդիմադիրների գրասենյակները շրջափակելու համար. Մանուկյան Ռուս-վրացական սահմանին մոտ 2000 բեռնատար է մնացել․ «Ինտերֆաքս» Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «ՎԱԶ 2104»-ը և «ՎԱԶ 21099»-ը․ կան վիրшվորներ Դատախազը դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Կատարվել է Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի հnւղարկավորության արարողությունը. Մայր Աթոռ ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ». Ազատություն Եթե ԱՄՆ-ը խաղաղություն է ուզում, ապա պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի, այլ ոչ թե Ուկրաինայի վրա. Կալլաս
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am