Պերմյակովը պնդում էր, որ չի սպանել ընտանիքին.վկա
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Սերգեյ Մերզլիկինը դատարանում Ավետիսյանների սպանության գործով ցուցմունքում ասել է, որ ձերբակալությունից հետո առաջին հարցաքննության ժամանակ Վալերի Պերմյակովը հայտնել էր, որ ոչ ոքի չի սպանել, երբ ժամանել է ենթադրյալ դասալիքի ձերբակալության վայր, հնարավորություն է ունեցել նրան մի քանի հարց տալ։ «Ես հարցրի՝ դու Պերմյակո՞վն ես։ Նա ասաց՝ այո։ Ես հարցի՝ դո՞ւ ես սպանել։ Նա ասաց՝ ես չեմ։ Ես հարցի, թե որտեղ է նա թաքնվում։ Նա ասաց՝ մոտակայքում։ Ես հարցրի, թե որտեղ է զենքը։ Նա ասաց, որ թաքցրել է, բայց կարող է ցույց տալ։ Ես հարցի, թե ինչ է նա կերել վերջին մեկ օրվա ընթացքում։ Նա ասաց, որ իրեն տաքսիստն է բերել՝ 2 շաուրմա եւ երեք «պեպսի կոլա:Ձերբակալվածի հագին եղել է ճակատին քաշված սեւ գլխարկ, բաճկոն, սպորտային տաբատ, բանակային սվիտեր, քաղաքացիական կոշիկ»,- ասաց վկան։
