ՀՀ ԱԺ–ում ի սպառ վերանան և բացառվեն նման երևույթները.Վ. Բաղդասարյանի հորդորը՝ Փաշինյանի ու Գեղամյանի միջադեպի առնչությամբ
ԱԺ Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գրասենյակից հաղորդում են. Ազգային ժողովում երեկ պատգամավորների միջև տեղիունեցած միջադեպի հետկապված` ևս մեկ անգամհայտարարում ենք մերտեսակետը. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և խմբակցությունը խիստբացասաբար և քննադատաբար են մոտենում քաղաքակիրթ մոտեցումների սահմանները հատողհարցի լուծման ցանկացած այլ ձևաչափի: Վիճաբանություններից, հայհոյանքներից, վիրավորանքներից, նույնիսկ, քաշքշոցներից ոչ միպառլամենտ ապահովագրված չէ, դա է ցույց տալիս միջազգային փորձը, բայց մեզ համար նմանձևով հարաբերություններ պարզելը , պարզապես անընդունելի է, մենք պետք է ներդնենք մերբոլոր ջանքերը, որպեսզի ՀՀ ԱԺ–ում ի սպառ վերանան և բացառվեն նման երևույթները: Հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին և քաղաքական գործիչներին վերանայել իրենցմոտեցումները և վերադառնալ քաղաքակիրթ դաշտ:
