Ողբերգական վթար. ավտոբուսի և գնացքի բախման հետևանքով զոհվել է 21 մարդ
«Ինտերֆաքս»-ին վթարի հետեւանքների վերացման օպերատիվ շտաբի աղբյուրը հայտնել է,որ առնվազն 21 մարդ է զոհվել Վլադիմիրի մոտ ավտոբուսի եւ գնացքի բախման հետեւանքով: «Նախնական տվյալներով՝ զոհվել է 21 մարդ, ներառյալ երեք երեխա:Ընդամենն ավտոբուսում եղել է 57 ուղեւոր եւ վարորդը»,- ասել է նա: Ըստ վարկածներից մեկի՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավորն ավտոբուսի վարորդն է: Մեկ այլ վարկածով՝ վթարի պատճառ է դարձել ավտոբուսի անսարքությունը:
