Ինչ կարևոր փաստեր են թաքցրել փաստաբանները ՍԴ-ից
«Ժամանակ» թերթը գրում է. «Ավետիսյանների սպանության գործով փաստաբանները չարաշահել են Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը։ Նրանք ՍԴ-ից փաստեր են թաքցրել: Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով Ավետիսյանների գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների՝ ՍԴ ներկայացված բողոքին, որը հոկտեմբերի 2-ին մերժվել է։ Պարզվել է, որ մինչև ՍԴ դիմում ներկայացնելը, արդեն իսկ ընդհանուր դատավճռի բողոքարկման մասով տուժողները քաղհայցի մասով դատավճիռը բողոքարկել են Վերաքննիչ և Վճռաբեկ դատարան։ «Գուցե դիտավորությամբ կամ օրենսդրության չիմացության արդյունքում այդ փաստը թաքցվել է ՍԴ-ից։ Այս պարագայում ՍԴ-ին այլ բան չէր մնում, քան գործը կարճելը», մեզ ասաց Գյուլումյանը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
