...կարող էիք ասել՝ կեցցե Հայրապետյանը
«Ռուբեն Հայրապետյանը շատ-շատ բան է արել հայկական ֆուտբոլի համար Երբ որ Հայաստանի հավաքականը հաղթանակ էր տոնում, ինչպես այսօր քննադատում եք Հայրապետյանին, գոնե էդ ժամանակ դրա չափ էլ կարող էիք ասել՝ կեցցե Հայրապետյանը:Եթե այն ժամանակ չեք ասել՝ ապրի Հայրապեյանը, ուրեմն այսօր մի ասեք ինչու է…», - , ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց Էդուարդ Շարմազանովը: «Հայրապետյանը անում է ամեն ինչ հայկական ֆուտբոլը զարգացնելու համար։ Հիմա այսօր ունենք այն, ինչ ունենք։ Ես հավատում եմ մեր հավաքականին, ես անուղղելի լավատես եմ, մենք ավարտում ենք այս ընտրական փուլը, հուսով ենք, որ 2020 թվականի ընտրական փուլին կունենանք լավ արդյունքներ», - ասաց ՀՀԿ խոսնակը: Հավաքականը մերն է ու պետք է միշտ լինել հավաքականի հետ,ասաց նա:
