«Ելք»-ն ընդունում է ՀՀԿ-ի մարտահրավերը. Նիկոլ Փաշինյան
«Հանրապետական խմբակցության կողմից երեկ խորհրդրանում տեղի ունեցած միջադեպին համարժեք արձագանք չի եղել :Ես ծանուցել եմ Գեղամյանի հետ եղած միջադեպի մասին՝ ընդգծելով, որ Հանրապետականի կողմից լռությունը կարող է նշանակել, որ Հայաստանի քաղաքական կյանքում նոր քաղաքական գործընթացի սկիզբ է դրվում։ Եթե սա մարտահրավեր է «Ելք» դաշինքին և նրա ընտրողներին, արձանագրենք, որ մենք ընդունում ենք այդ մարտահրավերը», - խորհրդարանում վարման կարգով ելույթի ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
