Մոսկվայի կենտրոնում հայ գործարարի է սպանել
«Երեկ անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում կրակել է 45-ամյա հայ գործարար Արսեն Փափազյանի վրա: Որոշ ժամանակ անց նա մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Հարձակումը տեղի է ունեցել Մյասնիցկայա փողոցում՝ տուժածի բնակավայրից ոչ հեռու: Ենթադրվում է, որ գործարարի վրա կրակել է քիլլերը: Նրա արձակած գնդակները դիպել են Փափազյանի կրծքավանդակին՝ ձախ եւ աջ կողմերից՝ վնասելով թոքը: Արսեն Փափազյանը զբաղվում էր շինարարությամբ: Ակտիվորեն ներգրավված էր հայկական սփյուռքի կյանքում: Նա երեւանցի էր, գրանցված էր Օդեսայում եւ գլխավորում էր «ԱՍՊ-Տրանսստրոյը»։ Փափազյանը Վորոնեժի մարզի Հանրային պալատի ազգային քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահն էր եւ «Անի» հայկական մշակութա-քրիստոնեական հասարակական կազմակերպության ղեկավարը»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
