Նախկին ՀՀԿ-ական, հետագայում ԲՀԿ-ի գիրկը նետված Խաչիկ Մանուկյանն արտագաղթել է
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, հետագայում ԲՀԿ-ի գիրկը նետված Խաչիկ Մանուկյանը անհաջողության մատնվելուց հետո արտագաղթել է Հայաստանից։ Նա անգամ մտերիմ շրջապատից գաղտնի է պահում, թե որ երկրում է գտնվում, սակայն շարունակում է դժգոհել, թե իր ձախողումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀԿ-ն հարազատ Արագածոտնի մարզում անտեսել էր իրեն և ուրիշ ռեյտինգային թեկնածուներ էր առաջադրել։ Հիշեցնենք, որ այս նախկին ազգընտիրը, որը Լուսակերտի թռչնաֆաբրիկայի սեփականատերն է, խորհրդարանում պատսպարված տարիներին ծպտուն անգամ չի հանել և երբևէ չի բարձրացրել իր ընտրողներին հուզող որևէ հարց»: Մանրամասները` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
