Ծեծկռտուք՝ Հայաստան-Լեհաստան խաղի ընթացքում
Հանրապետական մարզադաշտում ընթացող Հայաստան-Լեհաստան հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ոստիկանների և լեհ երկրպագուների միջև: Լեհաստանի հավաքականի երկրորդ գոլից հետո մարզադաշտի հյուսիսային տրիբունայում գտնվող լեհ երկրպագուները «խլոպուշկա» պայթեցրին: Ինչի հետևանքով ծեծկռտուք սկսվեց լեհերի և հայ կարմիր բերետավորների միջև:
