Հայաստան - Լեհաստան. Մելիքսեթյանի սխալն ու Բլաշչիկովսկու գոլը՝ 1:4
Ֆուտբոլի Լեհաստանի հավաքականը չորրորդ գոլը խփեց Հայաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի նախավերջին՝ 9-րդ տուրի խաղում:
Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման 58-րդ րոպեին գերմանական «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին հաշիվը դարձրեց 1:4: Գոլի դրվագում «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը մանկական սխալ թույլ տվեց: Ընթանում է երկրորդ խաղակեսը:
ԱԱ-2018-ի ընտրական փուլ, եվրոպական գոտի, 9-րդ տուր
E խումբ
Հայաստան - Լեհաստան՝ 1:4
Հովհաննես Համբարձումյան, 39 – Կամիլ Գրոսիցկի, 2, Ռոբերտ Լեւանդովսկի, 18, 25, Յակուբ Բլաշչիկովսկի, 58
NEWS.am SPORT
