Քաղաքապետարանի գնած տեռասային տախտակներից նստարանների փոխարեն տեղադրվել են ավելի էժան նստարաններ

Երևանի քաղաքապետարանը 2023թ. դեկտեմբերի 6-ին «ՍԵՄ2017» ՍՊԸ-ի հետ 75 նստարանի ձեռքբերման պայմանագիր է կնքել։ Նստարանները պետք է պատրաստված լինեին տեռասային տախտակներից, որոնք լաքապատման կարիք չունեն։ Յուրաքանչյուր նստարանի համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 137 հազար դրամ, այսինքն՝ 75 նստարանի համար՝ 10 մլն 284 000 դրամ։ «Հետք»-ը պարզել է, որ դրանք պատրաստված են սովորական փայտից և վճարված արժեքից մի քանի անգամ էժան են։

Նստարաններից 50-ը տեղադրվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Վահան Զատիկյանի անվան այգում։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը Երևանի քաղաքապետարանի՝ հունվարի 15-ի գործակարգավարական նիստում զեկուցեց այս մասին՝ ընդգծելով, որ տեղադրվել են «մետաղական հիմնակմախքով և տեռասային տախտակներից» պատրաստված նստարաններ։

Ըստ պայմանագրում նշված տեխնիկական բնութագրի՝ դրանք պետք է պատրաստված լինեին լաքապատում չպահանջող տեռասային տախտակներից, որոնք ավելի որակյալ և թանկարժեք են, քան սովորական փայտից պատրաստված նստարանները։ Սակայն, «Հետքը» պարզել է, որ դրանց փոխարեն տեղադրվել են փայտե, լաքապատ նստարաններ։

Ստացվում է, որ քաղաքապատերանը մի քանի անգամ ավելի է վճարել այս նստարանների համար, և տեռասային տախտակներից պատրաստված նստարանների փոխարեն ստացել սովորական փայտե, լաքապատ նստարաններ:

Մեզ հետ զրուցած կահույքագործների խոսքով (որոնք ցանկացել են անանուն մնալ)՝ այս նստարանները պատրաստված են չամ տեսակի փայտից։ Արժեքը տատանվում է 45 000-50 000 դրամի սահմաններում։ Ըստ կահույքագործների՝ տեռասային տախտակներից պատրաստված մեկ նստարանի միայն նյութերի արժեքը մոտ 70 000 դրամ է, իսկ չամ տեսակի փայտե նստարաններինը՝ 30 000 դրամ, այսինքն՝ տեռասային տախտակների արժեքը կրկնակի ավել է։

Ըստ կնքված պայմանագրի` եթե հանձնվել է անպատշաճ որակի`պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք, գնորդը կարող է պահանջել հատուցել ապրանքի անպատշաճ որակի պատճառով իր կատարած ծախսերը կամ չընդունել ապրանքը` իր հայեցողությամբ սահմանելով անպատշաճ որակի ապրանքը պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ և պահանջել Վաճառողից վճարելու պայմանագրի 6.3 կետով նախատեսված տուգանքը կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնել ապրանքի համար վճարված գումարը:

Ըստ մեկ այլ կետի՝ ապրանքի որակի մասին պայմանագրի պայմանները խախտելու մասին վաճառողին պետք է ծանուցել թերությունը հայտնաբերելուց հետո անմիջապես կամ այն բանից հետո` ողջամիտ ժամկետում, երբ պայմանագրի համապատասխան պայմանի խախտումը պետք է հայտնաբերված լիներ` ելնելով ապրանքի բնույթից և նշանակությունից։

Դեռևս մեկ ամիս չանցած՝ նստարանների լաքը տեղ-տեղ թափվել է, իսկ նստարանները սալիկների վրա ամրացվել են ցեմենտով։

Տեռասային տախտակները սովորաբար ավելի դիմացկուն են, նախատեսված են բացօթյա օգտագործման համար, դրանցից հաճախ կարող ենք տեսնել լողավազանների շուրջ։

Մատակարարը նորաստեղծ ընկերություն է

«ՍԵՄ2017» ՍՊ ընկերությունը ստեղծվել է 2023թ. սեպտեմբերի 25-ին։ Ընկերության 100% բաժնետերը և տնօրենը Վարդան Սողոմոնյանն է։

Այս մատակարարումից բացի, ընկերությունը դեկտեմբերին ևս երկու պայմանագիր է կնքել։ Մի դեպքում Ազգային ժողովին 2 փոշեկուլ է մատակարարել, յուրաքանչյուրը՝ 149 500 դրամ, մյուսով՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին 14 հեռուստացույց՝ յուրաքանչյուրը 179, 714 դրամ կամ 396 000 դրամ արժեքով և 65 էլեկտրական սալօջախ՝ 19 230 դրամով։

Դիմել էինք Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել հանձման-ընդունման արձանագրությունը՝ պարզելու, թե ով է ընդունել ապրանքը՝ քաղաքապետարա՞նը, թե Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, և ով է իրականացրել որակի ստուգում։ Քաղաքապետարանից մեկնաբանություն ստանալուն պես այն կհրապարակենք։

Աղբյուրը՝ hetq.am

դիտվել է 1009 անգամ
Լրահոս
Բաքվին երբեք այդքան էմոցիոնալ չեք արձագանքում, ինչքան ՀԱՊԿ-ին կամ Բելառուսին. Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) «Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի․ ի՞նչ է արել Փաշինյանը»․ Գևորգ Գևորգյան (video) Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով Արմավիրի մարզպետի 30 հազոր դոլարանոց «Ռոլեքս» ժամացո՞ւյցն եք արտահանել Ինդոնեզիա․ Էդգար Ղազարյան (video) Ձեր ի՞նչ գործն ա էս հարցը․ Արթուր Խաչատրյանը հեգնեց (video) Կրեմլը ողջունել է Թրամփի կոչը Զենելսկուն «Էս զոհերը պետք էին, որ Մարիամիկը ձիուն պաչի, լեզուն դուրս քցի, ու․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Մակրոնը կմեկնի Իսպանիա Հարցիս կոնկրետ պատասխան տվեք․ Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց» (video) Առուշը միշտ էլ նիկոլական է եղել․ Նաիրա Զոհրաբյանը պատմություն պատմեց (video) Ֆինլանդիան միացել է միջուկային զսպման Ֆրանսիայի նախաձեռնությանը Ցույց տվեք ՀԱՊԿ-ի այլընտրանքը․ մենք էլ հարցեր ունենք․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ին (video) Խաղաղության կառուցումը պահանջում է պատասխանատու խոսք և գործողություններ. «Խաղաղության կամուրջ» Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ Կարապետյան (video) Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի «Տեղից սրանից հետո չխոսեք»․ Էդգար Ղազարյանի հարցից Ռուբեն Ռուբինյանը իրար խառնվեց (video) Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Հայկ Սարգսյան, դու Նիկոլի «մսաղացից» դուրս չես գալու․ ասեմ՝ ինչու․ Նաիրա Զոհրաբյան (video) Առիթից մի՛ օգտվեք ու ընդհատեք իմ խոսքը․ Քրիստինե Վարդանյանը՝ Ռուբինյանին (video) ՔՊ-ն Առուշին բանտով է սպառնացել․ Էդգար Ղազարյանը մանրամասնում է (video) Մոլորակների խոշորացման նախագիծ բերեք, Գարիկ Սարգսյանին էլ նշանակեք ղեկավար. Էդգար Ղազարյան (video) Ընդդիմադիր պատգամավորը չկարողացավ զսպել հուզմունքը․ «Ե՞րբ ադրբեջանցիները դուրս գալու Հայաստանից» (video) Արթուր Խաչատրյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am