Մոսկվան մնում է Երևանի գործընկերը և վճռական ներդրում ունի ռազմական գործողությունների դադարեցման գործում: Մասնավորապես, դա տեղի ունեցավ 2020 թվականի աշնանը, և վճռական ներդրում ունի է՛լ ավելի բարդ իրավիճակի, նույնիսկ կարելի է ասել՝ Հայաստանի պարտությունը կանխելու գործում։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան պատրա՞ստ է գործընկեր դառնալ Երևանի՝ ականապատ քարտեզները Բաքվին փոխանցելու հարցում։
Նշենք, որ հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց միջազգային միջնորդությամբ այդ քարտերը փոխանցելու մտադրության մասին։
Հարցին, թե Մոսկվան պատրա՞ստ է նման գործընկեր դառնալ, Զախարովան նշել է. «Մոսկվան մնում է Երևանի գործընկերը և վճռական ներդրում ունի ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես, դա տեղի ունեցավ 2020 թվականի աշնանը և վճռական ներդրում ունի էլ ավելի բարդ իրավիճակի կանխման գործում, նույնիսկ կարելի է ասել և Հայաստանի պարտությունը։
Միևնույն ժամանակ, մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար խնդիրներին, Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է ռազմագերիների, կալանավորների փոխանակմանը, անհայտ կորածների որոնմանը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը, պատրաստ է շարունակել այդ ջանքերը, որոնք տանում են դեպի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատում»։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը