Մոսկվայի կենտրոնում կրակել են հայ գործարար Վորոնեժի Արսենի վրա
Մոսկվայի կենտրոնում կրակ են բացել հայ գործարար Արսեն Փափազյանի` Վորոնեժի Արսենի վրա: Ինչպես գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ հանցագործը չորս անգամ կրակել է տղամարդու վրա: Արսեն Փափազյանը Վորոնեժում հայկական սփյուռքի ղեկավարն է: ՌԴ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ մահափորձի մասին: Ըստ որոշ տեղեկությունների, նա սերտ կապեր ունի հանցագործ աշխարհի հետ, ինչի արդյունքում վերջերս հաճախ էր խնդիրների առջև կանգնում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
