Հիվանդ երեխային մի ուղարկեք մանկապարտեզ. Արա Ասոյան
ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի կարծիքով հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների վիճակը վերահսկելի է: Հիշեցնենք, որ Առողջապահական նախարաությունից զգուշացրել էին, որ հոկտենբերի երկրորդ կեսից հնարավոր է սուր շնչառական հիվանդությունների թվի աճ: «Սուր շնչառական հիվանդությունները օդակաթիլային ճանապարհով փոխանցվող են եւ գրեթե անխուսափելի: Եթե հիվանդ եք, անպայման դիմեք տեղամասային պոլիկլինիկա, եւ հիվանդ երեխային մի ուղարկեք մանկապարտեզ»,- խորհուրդ տվեց նա: Արա Ասոյանի համոզմամբ՝ հիվանդությունը տարածվում է դպրոցներում և մանկապարտեզներում, որտեղ երեխաների շփումը շատ է: Հիվանդությունն արտահայտվում է ջերմությամբ, հազով, երբեմն նաև անգինայով: Ապաքինման համար անհրաժեշտ է 3-4 օր:
