«Երկու մեծ մարդիկ, երկու պատգամավորներ խոսել են». Էդուարդ Շարմազանով
Այսօր առավոտյան Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջև տեղի է ունեցել ծեծկռտուք: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այն որակեց` որպես «ոչ կոռեկտ պահվածք»: «Երկու մեծ մարդիկ, երկու պատգամավորներ խոսել են: Ես շահագրգիռ եմ, որ չկրկնվեն նման դեպքեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը: Դիտարկմանը, թե ի՞նչը չկրկնվի, եթե միայն խոսել են, Է. Շարմազանովը պատասխանեց, թե եթե ոչ կոռեկտ բառապաշարով է խոսակցությունը, ինքը դրան էլ է դեմ:
