Կառավարությունը կզիջի
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, անդրադառնալով ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունը սահմանեց գործարար ծրագրերի հավանության արժանացման և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման կարգին, նշեց, որ ըստ այդմ սահմանվում են այն եկամտատեսակները, որոնք համարվելու են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ: «Առաջարկվում են նաև նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ հաշվարկվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկման առավել հստակ մեխանիզմներ: Արդյունքում ակնկալվում է ապահովել շահութահարկի արտոնության կիրառման հնարավորությունը: Ըստ այդմ, պետությունը շահութահարկի գումարի 30 տոկոսի չափով բիզնեսին աջակցում է՝ նոր ստեղծվող աշխատատեղերի աշխատավարձի ֆինանսավորման մասով: Որոշման ընդունումը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը: Շահութահարկի դուրսգրում կստանան միայն կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերը: »,- ասաց Հարությունյանը:
