Իլհամ Ալիևը` Սերժ Սարգսյանի հետ հնարավոր հանդիպման մասին
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շաբաթ Բաքվում կքննարկի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հնարավոր հանդիպումը:Կարծում եմ, որ բանակցային ձևաչափը պետք է վերսկսվի: Մի քանի օրից ես կհանդիպեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպանների հետ, և մենք կքննարկենք հետագա բանակցությունները, ինչպես նաև նախագահների մակարդակով հնարավոր հանդիպումը»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ,ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում Եվրոպական Միության խորհրդի քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպմանը:
