Լաս Վեգասի հրաձիգի ընկերուհին՝դեպքի մասին
«Նա երբեք չէր անում այն, ինչի մասին ես չգիտեի, կամ որևէ կերպ չէր ակնարկում, որ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունենալու», - Լաս Վեգասում հրաձգություն իրականացրած և ավելի քան 50 մարդու մահվան պատճառ դարձած Սթիվեն Փեդոքի ընկերուհին հայտարարել է, որ ոչինչ չի իմացել նրա ծրագրերի մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Դենլին չորեքշաբթի Ֆիլիպիններից ԱՄՆ է ժամանել: Կնոջ խոսքով՝ նա Փեդոքին ճանաչում էր որպես «բարի, հոգատար և հանգիստ մարդ»:
