«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագիրը հաստատվեց
«Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր. Ծրագիր 2» և Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր. Ծրագիր 3» վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծն այսօր հավանության արժանացավ:
«Նշենք,որ «Համաձայնագրով նախատեսվում է «Ծրագիր 2» վարկային համաձայնագրի կատարման ժամկետի երկարաձգում 27 ամսով, ինչպես նաև «Ծրագիր 3» վարկային համաձայնագրի կատարման ժամկետի երկարաձգում 21 ամսով:Նշված համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։Ներկայացված համաձայնագրերը նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնել օրենքի տեսքով », - ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
