«Ես ո՞նց կարամ, մեծ մարդ եմ, բաժանեմ տենց երկու հսկայի իրարից». Նապոլեոն Ազիզյան
ԱԺ-ում պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը` խոսելով ԱԺ միջանցում Փաշինյան-Գեղամյան ծեծկռտուքի մասին հայտարարեց. «Ես տեղյակ չեմ, ես մոտեցել եմ էն ժամանակ, երբ արդեն իրենք ավարտած են եղել:Ես ո՞նց կարամ, մեծ մարդ եմ, բաժանեմ տենց երկու հսկայի իրարից»: Գեղամյանն, իրոք, հարվածե՞լ է Փաշինյանին, Ն.Ազիզյանը խորհուրդ տվեց, որ դիմեն դատաբժշկական փորձաքննության: Նա նշեց, որ դեպքի վայրում այլ վկաներ չեն եղել: «Եթե կարիք լինի, հանձնաժողով են ստեղծում, թող էթիկայի հանձնաժողովը քննի»,- հավելեց Ազիզյանը:
