Աշխարհում ոչ մի խորհրդարան ապահովագրված չէ նման դեպքերից. Գագիկ Մելիքյան
«Չեմ տեսել, չգիտեմ ընդհանրապես ինչ է կատարվել, ես ուղղկաի խոսել եմ Նիկոլ Փաշինյանի հետ՝ պարզելու, թե ինչ է կատարվել:Ընդամենը լսել եմ Նիկոլ Փաշինյանին, իսկ Արտաշես Գեղամյանի հետ չեմ խոսել։Երևույթն, իհարկե, անընդունելի է, բայց եկեք ընդունենք, որ ցանկացած խորհրդարան ապահովագրված չէ նմանատիպ դեպքերից։ Կարծում եմ, որ երբ արդեն կտեսնենք՝ ինչ է կատարվել, համապատասխան արձագանքներ կլինեն», - ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև։ «Ես նման դեպք չեմ հիշում։ Քննարկման դեպքերում հնարավոր են նման միջադեպեր։ Քննարկումների ընթացքում նմանատիպ երևույթներ լինում են», - հավելեց Գագիկ Մելիքյանը։
