Սպիտակագլուխ անգղ սպանողները պատասխանատվության ենթարկվեն. Արծվիկ Մինասյան
Պատասխանատվության պետք է ենթարկվեն մարդիկ, ովքեր կենդանական աշխարհի նկատմամբ նման վերաբերմունք են ցուցաբերել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Միասյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցում հայտնված լուսանկարներին, որոնցում երևում է տղամարդը՝ ձեռքին սպանված, արյունոտ սպիտակագլուխ անգղ։ «Գործողությունները հրապարակելը կրկնակի դատապարտելի է։ Ոստիկանությունը հրապարակել է այս պահի դրությամբ գործողությունների վերաբերյալ առկա տեղեկատվությունը», - ասաց նախարարը։ Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ մեղավորները կպատժվեն՝ ընդգծելով, որ պետք է ուժեղացնել քրեական պատասխանատվության համակարգը։
