Փաշինյանը պարզաբանում է պահանջում ՀՀԿ-ից
« Պարզաբանում եմ պահանջում Հանրապետական խմբակցությունից նույն խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի վարքագծի կապակցությամբ։ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը խուլիգանի նման բռունցքներով հարձակվել է ինձ վրա և հիմա հերքում է։ Եղել են վկաներ՝ և՛ ԱԺ պատգամավոր, և՛ լրագրող, և՛ անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Ասածս հետևյալն է՝ մենք պարզաբանում ենք պահանջում Հանրապետական խմբակցությունից։ Պետք է հստակ պարզաբանվի, թե այս խուլիգանական արարքը ինչ կապ ունի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ոչ հեռավոր անցյալում արտահայտած այն մտքի հետ, թե ձեր «պադյեզդներ» զգույշ մտեք, կարողա ինչ-որ բաներ տեղի ունենան։ Սա շատ լուրջ հարց է, և մենք մտադիր ենք մեր հետևություններն անել մեր՝ այստեղ աշխատելու հետագա ոճի վերաբերյալ», - Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
