Վրաստանի ԱԳՆ-ն ՝Սերգեյ Մինասյանի դեպսան նշանակվելու լուրերի մասին
«Դեսպանների հաստատման մասին որոշումները կայացվում են հասարակության համար բաց եւ թափանցիկ կերպով եւ շահարկումները այդ թեմայով տեղին չեն: Երբ որոշում է կայացվում դեսպանների հետ կապված, ապա դրանք լինում են բաց եւ թափանցիկ, հետեւաբար` շահարկումները այս առնչությամբ տեղին չեն»,- Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել կապված այդ երկրում Հայաստանի դեսպանի պաշտոնի հնարավոր հավակնորդ Սերգեյ Մինասյանի հաստատման ձգձգումների հետ կապված:
