Աղվան Հովսեփյանին փոխարինող են գտել
«Փաստ» թերթի աղբյուրների վկայությամբ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը առաջիկայում, թոշակի անցնելու կապակցությամբ, կազատվի աշխատանքից: Նույն աղբյուրի պնդմամբ՝ նրա փոխարեն ՀՀ նախագահը քննչական կոմիտեի նախագահ կնշանակի Հրաչյա Վարազդատի Բադալյանին: Հ. Բադալյանը 2001-2013 թթ. եղել է Երեւան քաղաքի դատախազ, իսկ 2013 թ. հոկտեմբերից մինչեւ 2016 թ. հունիս` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Նախագահի հրամանով 2016-ի հունիսի 18–ին աշխատանքից ազատվելուց հետո Բադալյանն ավելի քան մեկ տարի է՝ անգործ է»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:
