Թրամփն այցելեց Լաս Վեգաս
TASS-ի փոխանցմամբ,ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր տիկնոջ ուղեկցությամբ հոկտեմբերի 4-ին այցելել է Լաս Վեգաս ՝ամենարյունալի դեպքի վայրը։Շշփվել է վիրավորների հետ, շնորհակալություն հայտնել ոստիկանության աշխատակիցներին եւ փրկարար ծառայություններին, որոնք առաջինն են օգնության հասել գնդակոծվող մարդկանց: Հրաձգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ի երեկոյան Լաս Վեգասում ընթացող երաժշտական փառատոնի ժամանակ: Կրակը բացել է 64-ամյա Սթիվեն Պեդոկը, որն ինքասպան է եղել: Հրաձգության հետեւանքով զոհվել է 59, վիրավորվել՝ ավելի քան 520 մարդ:
