Սպիտակագլուխ անգղերի որսած անձը Շենավան համայնքի ղեկավարն է. նոր մանրամասներ
Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերին որսած անձն Արմավիրի մարզի բնակիչ է, ավելին՝ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հաջողվել է պարզել, որ 1980թ. ծնված Արթուր Մկրտչի Մկրտչյանը Շենավան համայնքի ղեկավարն է:
Վերջինս նաև կուսակցական պատկանելություն ունի՝ ՀՀԿ-ական է: Արմավիրի մարզի Շենավան համայնքը ունի մոտ 1600 բնակիչ: Արթուր Մկրտչի Մկրտչյանի մյուս լուսանկարներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ վերջինս իրականում «անօրինական» որսի սիրահար է:
