Որ ասում են՝ Հռոմի պապից կաթոլիկ: Հիմա՝ Հանրապետականից Հանրապետական.Արամ Մանուկյան
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկայնը պատասխանեց,թե .«Որ ասում են՝ Հռոմի պապից կաթոլիկ: Հիմա՝ Հանրապետականից Հանրապետական»: Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական հուշագրին ու համագործակցությանը՝ Արամ Մանուկյանն ասաց, որ այդ հուշագիրը փորձել է կարդալ, հեգնանքից բացի ուրիշ բան չի առաջանում:«Իսկ եթե ուզում եք իրականությունն իմանալ, դուրս եկեք փողոց, թող մարդիկ ասեն, թե ինչ են մտածում այդ ամուսնության ու ապահարզանի մասին: Ոչ մեկը լուրջ չէ, ոչ այդ փաստաթուղթը, ոչ իրենց ասածները, ոչ այդ կոալիցիան: Հասարակությունը բլեֆի վրա է, թե իբր այդ երկու ուժերի համագործակցությունը ամեն ինչ դզելու է:Եթե այդ համագործակցությունն արդյունավետ լիներ, նախկինում էլ արդյունքը կտեսնեինք: Եթե սերունդ ծնվեր այդ ամուսնությունից, առաջին ամուսնությունից կծվեր:Ո՞նց որոշվեց, թե որ նախարարություններն ու մարզերն են հատկացվելու ՀՅԴ-ին, աշխատանքից ազատվեցին այն պաշտոնյաները, ովքեր վա՞տ էին աշխատում, թե՞ ՀՅԴ-ն մատը դրեց այդ պաշտոնների վրա, թե այս խաղալիքն եմ ուզում»,- նշեց նա: Հիշեցնենք,որ Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ ՀՅԴ-ականներից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել:
