Մոսկվան ՅՈՒՆԵՍԿՕ-ում աջակցել է Բյուլբյուլօղլուի թեկնածությանը
TASS գործակալությանը ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը ասել է,որ Մոսկվան աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի հավակնող Փոլադ Բյուլբյուլօղլուի թեկնածությանը։ «Ընտրությունները կանցկացվեն երկուշաբթի։ Ըստ ամենայնի, կլինեն մի քանի փուլեր:Մեր առաջնահերթությունը մնում է Ադրբեջանը, իսկ հետո կնայենք իրավիճակին: Մոսկվան ծանոթ է բոլոր թեկնածուներին և որ նրանց հանդեպ որևէ կողմնակալություն չկա »,-նշել է նա:
