Անկարան և Թեհրանը կհրաժարվեն դոլարից
Իրանի նախագահ Հասան Ռուհանին Թեհրանում թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է,որ Թուրքիան և Իրանը որոշում են ընդունել ուժեղացնելու իրենց համագործակցությունը բանկային ոլորտում և անցում կատարելու ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների։ «Մեր տնտեսական հարաբերություններն էլ ավելի ակտիվացնելու և բանկային ոլորտում համագործակցությունն ամրապնդելու նպատակով կարևոր որոշում ենք կայացրեկ,այն է ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների անցում»,-ասել է նա։ Ռուհանին ասել է, որ Անկարան հայտնել է, թե պատրաստ է ավելի շատ նավթ ու գազ գնել։ «Դրա հետ կապված՝ մեր կողմն առաջարկել է Թուրքիային հավելյալ ներդրումներ կատարել նավթագազային ոլորտում։ Թուրքիան ասել է, որ պատրաստ է դրան»,-հայտնել է Իրանի նախագահը։
